Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Տեխասում պայթյունից 70 մարդ է մահացել

Տեխասում պայթյունից 70 մարդ է մահացել
18.04.2013 | 11:23

ԱՄՆ Տեխաս նահանգում գտնվող Ուեսթ քաղաքի պարարտանյութերի գործարանում հզոր պայթյունի հետևանքով զոհվել է մոտ 70 մարդ, կան հարյուրավոր վիրավորներ։ Պայթյունի պատճառներն առայժմ պարզ չեն։ Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ մի քանի շենքերում նաև հրդեհ է բռնկվել, որտեղ կարող են մարդիկ լինել։
Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու շտապօգնության բրիգադները։ Վիրավորներին տեղափոխելու համար ուղղաթիռներ են բերվել։ Տեղի բնակիչները պատմում են, որ երեք պայթյուն է որոտացել, և այն տպավորությունն էր, թե մոտակայքում ռումբեր են պայթել։

Դիտվել է՝ 1495

Մեկնաբանություններ